«Իհարկե շատ ողջունելի էր Արցախի և Հայաստանի նախկին նախագահների՝ հանդիպելու պատրաստակամությունը, որը վկայում է, որ, իսկապես, այնքան վտանգավոր վիճակ է, որ բոլորն էլ պատասխանատվությամբ էին մոտենում հարցին: Մեծ խնդիր առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից և վերջերս արած հայտարարությունից հետո, որ իշխանություն և ընդդիմություն երկխոսության հարթակը դադարել է գոյություն ունենալ, որի մասին, ի դեպ, իր հարցազրույցից հետո բոլորն էլ ասում էին, որ այն առաջարկը, որ ներկայացնում էր Տեր-Պետրոսյանը՝ գնալ իշխանության հետ երկխոսելու հստակ էր,որ այդ մարդու հետ խոսելու ոչինչ չկա։ Խնդիրը ոչ թե երկխոսության հարթակ ձևավորելն էր, այլ՝ իրավիճակից դուրս գալու ելք փնտրելը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Վեհափառի նախաձեռնությամբ նախագահների հետ տեղի ունեցած հանդիպմանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև ընդգծեց՝ ակնկալելի է, որ հանդիպումների այդ ձևաչափը կշարունակվի՝ թեկուզ առանց Տեր-Պետրոսյանի, քանի որ վերջինիս հայտարարությունից հստակ չէր՝ եթե լինի հանդիպում, կմասնացի՞, թե՝ ոչ.
«Ի սկզբանե իշխանության շուրջ կոնսոլիդացիայի պահանջով հայտարարություն չի եղել, այլ իրավիճակից ելքեր գտնելու շուրջ, իսկ երբ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր՝ կոնսոլիդացվել իշխանության շուրջ, մենք հստակ ասում էինք՝ չենք կարող գնալ կոնսոլիդացվել ու Փաշինյանի կապիտուլացիոն քաղաքականությանը աջակից դառնալ: Տեր-Պետրոսյանը ամիսներ առաջ ասում էր՝ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է, ստախոսի հետ ի՞նչ կարելի է քննարկել։ Այս իշխանության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր էր, որն առաջարկում էր Տեր-Պետրոսյան, ինչն էլ տապալվեց»,-ասաց Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը